Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-07-07-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

30 հունիսի 2011 թվականի N 25

58. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված, այն է` համայնքի բյուջեն ավագանու կողմից չհաստատվելու հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղական համայնքի ղեկավարի հրաժարականի հարցի հետագա քննարկումը դադարեցնել:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղական համայնքի ղեկավարի հրաժարականը, հրաժարականի ընդունման մասին ավագանու որոշումը և դրանց առնչվող փաստաթղթերը եռօրյա ժամկետում վերադարձնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

2011 թ. հուլիսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։