Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
30 հունիսի 2011 թվականի N 25
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը՝ համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
2011 թ. հուլիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թ.
հունիսի 30-ի նիստի N 25
արձանագրային որոշման
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության աշխատակազմ 01.01.2011թ.-ից 15.06.2011թ.-ը Վայոց Ձորի մարզից ստացվել են 70 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`
• Բնակարանային խնդիրների վերաբերյալ – 3
• Առողջապահություն – 2
• Գյուղատնտեսության նախարարություն -10
• Նպաստ և կեսաթոշակ – 4
• Դրամական օժանդակություն տրամադրելու – 24
• Աշխատանք և չվճարված աշխատավարձ – 3
• Գանգատներ վերադասից - 2
• Այլ բնույթի – 21
ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկություններն, դիմումներն և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում
• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 16
• ՀՀ գյուղատնտեսության նախարարություն – 8
• ՀՀ քաղաքաշինության նախարարություն – 8
• Վայոց Ձորի մարզպետարան – 22
մարմնի անվանումը դիմումների քանակը պատաս-խանվել է տրվել է դրական լուծում տրվել է պարզաբա-նում մերժվել է ծանոթություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն 16 16 3 13 - մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 8 8 2 6 - տարբեր
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 8 8 3 5 - տարբեր
ՀՀ Վայոց Ձորի մարզապետարան 22 22 8 10 4 մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ