ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 73-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 825‑Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Խորհրդանիշի կիրառման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. փետրվարի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 2-ի N 73-Ն որոշման
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշը շրջանի ձև ունի և պատկերում է վազքուղու ոսկեգույն ֆոնի վրա վերջնագծի եռագույն ժապավենը հատող երիտասարդ վազորդի` իբրև մարզիկի խորհրդանիշ, որը նույնպես ձևավորված է ոսկեգույնով։ Ժապավենը հատման պահին ձևավորում է Արարատ լեռան ոճավորված պատկեր։ Խորհրդանիշը շրջանակված է «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 2-ի N 73-Ն որոշման
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան