Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10 հունիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 1999 թվականի N 403

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրությունը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրության`

ա) 7-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «մասնակցությունը Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման և իրականացման աշխատանքներին» բառերով.

բ) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի տեղակալներ, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են պրեզիդենտի կողմից:

Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։