Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ --------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

18 հունվարի 2012 թ.

ք. Երևան N 03-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով՝

Հրամայում եմ`

1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարելու հետևյալ լրացումները.

1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

1.181 Ֆաստոկին ալֆա-ցիպերմետրին 100 խտացված էմուլսիա

1.182 Դեյցիսոն դելտամետրին 25 խտացված էմուլսիա

1.183 Վերտինմիկս աբամեկտին 18 խտացված էմուլսիա

1.184 Ակպելին պիրիմիֆոս-մեթիլ 500 խտացված էմուլսիա

1.185 Զոլինե ֆոզալոն 350 խտացված էմուլսիա

1.186 Բազուդինիկ դիազինոն 600 խտացված էմուլսիա

1.187 Ատկարան տիամետօքսամ 250 ջրում դիսպերսվող հատիկներ

1.188 Մոսպոլանի ացետամիպրիդ 200 թրջվող փոշի

1.189 Պեգասորինո դիաֆենտիուրոն 250 խտացված կախույթ

1.190 Պոլիտրանո ֆենպիրօքսիմատ 50 խտացված կախույթ

1.191 Արգո ցիպերմետրին 250 խտացված էմուլսիա

1.192 Դեմոն քլորպիրիֆոս 480 խտացված էմուլսիա

1.193 Էֆորիա Դժի տիամետօքսամ + լյամբդա ցիալհոտրին 141+106 խտացված կախույթ

2) անվանացանկի 4-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.

4.002 Վիդանի օքսամիլ 240 խտացված էմուլսիա

3) անվանացանկի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

5.009 Կիլեռ բրոդիֆակում 0.05 հատիկներ

5.010 Կիլեռ բրոդիֆակում 0.05 բրիկետներ

4) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

6.141 Պրեսիուրի պրոպամոկարբ հիդրոքլորիդ 607 ջրային խտություն

6.142 Խորիս ՄԿ ցիպրոդինիլ 750 ջրում դիսպերսվող հատիկներ

6.143 Ռովալիս իպրոդիոն 500 թրջվող փոշի

6.144 Ստրոբին կռեզօքսիմ-մեթիլ 500 ջրում դիսպերսվող հատիկներ

6.145 Իմպակսին ֆլուտրիաֆոլ 250 Խտացված կոնցենտրատ

6.146 Դինօքս բորդոյան խառնուրդ (Cս) 200 թրջվող փոշի

6.147 Ֆոնդիկուր տեբուկոնազոլ 250 խտացված էմուլսիա

6.148 Տապսիմեն տիոֆանատ-մեթիլ 700 թրջվող փոշի

6.149 Տատիկ Մակոցեբ + պրոպամոկարբ հիդրոքլորիդ 302+234 խտացված կոնցենտրատ

6.150 Կվոդրիսի ազօքսիստրոբին 250 խտացված կոնցենտրատ

6.151 Ֆալկոնիկ սպիրօքսամին + տեբուկոնազոլ + տրիադիմենոլ 250+167+43 խտացված էմուլսիա

6.152 Ռադիոն մանկոցեբ 800 թրջվող փոշի

6.153 Դիմիկոլ պրոպինեբ 700 թրջվող փոշի

6.154 Տիտան պենկոնազոլ 100 խտացված էմուլսիա

5) անվանացանկի 7-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.

7.008 Դիվերիդենտ սթար դիֆենոկոնազոլ + ցիպրոկոնազոլ 30+6.25 Խտացված կախույթ

6) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.

8.105 Տայգա խիզալոֆոպ- Պ- էթիլ 51.6 խտացված էմուլսիա

Ա. Բախչագուլյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։