Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-02-25-ից մինչև 2016-07-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-07-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611324

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 հուլիսի 2011 թ.

ք. Երևան N 29-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով և 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) թեկնածուն գույքի և եկամուտների հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր) ներկայացնում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող վերջին մեկ տարվա ժամանակահատվածի համար,

2) հայտարարագրի ձևը տրամադրում է թեկնածուին գրանցող ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,

3) եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով,

4) հայտարարագիրը լրացվում է լրացման ուղեցույցին համապատասխան: Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը,

5) թեկնածուները հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում թղթային տարբերակով, իսկ Հանրապետության Նախագահի թեկնածուները` նաև էլեկտրոնային կրիչով` Adօbe Acrօbat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հուլիսի 11-ի

N 29-Ն որոշման

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

____________________________________ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

Ընտրության անվանում

______________________________________________________________________________

Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը ----- հաշվետու ժամանակաշրջանի վերջը

Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ

Հաշվառման վայր

Բնակության վայր

Ընտանեկան դրություն

Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն

Հայտարարագիրը բաղկացած Է

Էջից

ստորագրություն

Հայտարարագրի ներկայացման օր, ամիս, տարեթիվ

Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց

√ «ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ» բառերից առաջ լրացվում է համապատասխան ընտրության անվանումը:

√ Որպես հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ` լրացվում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող տարվա նույն ամսվա 1-ը և տարեթիվը, իսկ որպես հաշվետու ժամանակաշրջանի վերջ` գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ը և տարեթիվը:

√ «Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն» տողում լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը և հայրանունը:

√ «Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» տողում լրացվում է թեկնածուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:

√ «Հաշվառման վայր» տողում լրացվում է բնակչության պետական ռեգիստրում թեկնածուի հաշվառման վայրը:

√ «Բնակության վայր» տողում լրացվում է թեկնածուի բնակության վայրի հասցեն:

√ «Ընտանեկան դրություն» տողում լրացվում է թեկնածուի ընտանեկան դրությունը:

√ «Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» տողում լրացվում է թեկնածուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը:

√ «Հայտարարագիրը բաղկացած է» տողում լրացվում է հայտարարագրի թերթերի թիվը:

√ «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Գույքի տեսակ Անշարժ գույքի գտնվելու վայր Գույքի նկատմամբ իրավունք Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ

Գույքի տեսակ Շարժական գույքի մակնիշ և սերիա Գույքի նկատմամբ իրավունք Թողարկման տարեթիվ

ստորագրություն

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ

(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)

Թանկարժեք գույքի անվանում Թանկարժեք գույքի արժեքը Թանկարժեք գույքի արժույթը

(աղյուսակը լրաց. 31.01.12 N 20-Ն)

Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:

√ «Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը (հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, շենք և շինություն, հողին ամրակայված այլ անշարժ գույք):

√ «Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող, համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու հասցեն:

√ «Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

√ «Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` հեկտարով:

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի վերաբերյալ տվյալները:

√ «Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց և այլն):

√ «Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):

√ «Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

√ «Թողարկման տարեթիվ» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի վերաբերյալ տվյալները:

√ «Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:

√ «Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:

√ «Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Եկամտի տեսակ Եկամուտ վճարողի անվանում կամ ազգանուն, անուն և հայրանուն Եկամտի չափ (գումար) Արժույթի տեսակ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Արժույթի տեսակ Չափ

ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ

Ընկերության անվանում Ներդրման տեսակ

(բաժնետոմս, փայ և այլն) Ընկերությունում ներդրման չափը` %-ներով

ստորագրություն

Հայտարարագրի 3-րդ էջի լրացման ուղեցույց

«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող վերջին մեկ տարվա ժամանակահատվածում ստացած եկամուտների մասին տվյալները:

√ «Եկամտի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի կողմից ստացած եկամուտները (աշխատավարձ, աշխատավարձին հավասարեցված վճարումներ, շահաբաժիններ, ստացված փոխառություններ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներ, գույքի օտարումից, վարձակալությունից ստացված եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ և այլ եկամուտներ):

√ «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանուն, անուն և հայրանուն» սյունակում լրացվում է թեկնածուին եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:

√ «Եկամտի չափ (գումար)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից` թեկնածուին ՀՀ դրամով, արտարժույթով վճարված համապատասխան եկամտի տեսակի չափը:

√ «Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափ (գումար)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:

«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ» բաժնում արտացոլվում են հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ թեկնածուի դրամական միջոցների մասին տվյալները:

√ «Չափ» սյունակի համապատասխան տողում լրացվում է թեկնածուի ՀՀ դրամով, արտարժույթով առկա դրամական միջոցի չափը:

√ «Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը:

«ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժինը լրացվում է, եթե թեկնածուն հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է արժեթղթի և (կամ) այլ ներդրման ձեռքբերման կամ օտարման գործարքներ: Սույն բաժնում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում թեկնածուի ձեռք բերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալները:

√ «Ընկերության անվանում» սյունակում լրացվում է այն ընկերության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:

√ «Ներդրման տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի (պարտատոմս, չեկ, մուրհակ, բաժնետոմս և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ` բացառությամբ բանկային վկայագրի) և այլ ներդրումների (բաժնեմասի, փայաբաժնի) տեսակը:

√ «Ընկերությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի և այլ ներդրումների չափը տոկոսային արտահայտությամբ:

(հավելվածը լրաց., փոփ. 31.01.12 N 20-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։