Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-07-12-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

7 հուլիսի 2011 թվականի N 26

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`

1) եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա. Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) համաձայն համապատասխան ոլորտներում 2012-2014 թվականներին իրականացվելիք այն ծրագրերը, որոնք դեռևս չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հավանություն ստանալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1144-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 55-րդ և 56-րդ կետերում նշված ծրագրերի),

բ. առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով 2012-2014 թվականների համար նախատեսված միջոցառումները և ծախսերը ՄԺԾԾ-ին համապատասխանեցնելու վերաբերյալ.

2) լայնորեն լուսաբանել ՄԺԾԾ-ով իրենց ոլորտների գծով նախատեսված առաջնայնությունները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։