Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-09-30-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

29 սեպտեմբերի 2011 թվականի N 38

22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կազմում գործող օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների 2012 թվականի պահպանման և ծրագրերի տարեկան (ամփոփ) ծախսերի նախահաշիվները` դրանց բովանդակային բացատրագրերով ու հաշվարկ-հիմնավորումներով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. սեպտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։