«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1999 թվականի N 413
քաղ. Երևան
ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարձակալված պետական գույքը (ցանկը կցվում է) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց վարձակալներին:
2. Վարձակալված պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Ց Ա Ն Կ
ուղղակի վաճառքի ձԵՎով մասնավորեցվող վարձակալված պետական գույքի
NN
ը/կ Վարձակալված պետական
գույքի անվանումը Հասցեն Տարածքը
(քառ.մ) Գնահատված արժեքը
(դրամ) Գնորդի անունը
(անվանումը)
1. Տարածք քաղ. Մեծամոր,
4-րդ Բ շենք 40.15 628785 «Կարինե Մարգարյան» ԱՁ
2. Տարածք քաղ. Սիսիան,
Ն. Ադոնցի 11 245.4 3843185 «Բանջարանոց» ՍՊԸ
3. Տարածք քաղ. Գյումրի,
Պ. Սևակի 2 157.16 2461267 Գ. Հովեյանի «Նարինե» ԱՁ
4. Տարածք քաղ. Իջևան, Ազատամարտիկների 8 61.6 868240 «Անի-1» արտադրական կոոպերատիվ
5. Տարածք քաղ. Վաղարշապատ,
Աթարբեկյան 26 76.9 2408646 Հ. Շահվերդյանի անհատական ձեռնարկություն
6. Տարածք քաղ. Երևան,
Սպենդիարովի նրբ., 4 176.17 30348738 «Միավորված բանկ» ԲԲԸ