«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11512093
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 փետրվարի 2012 թ. N 13-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 123-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման 12-րդ կետի դ) ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 533-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի հունիսի 30-ի «Մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին ամփոփ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 123-Ն հրամանի 1-ին կետի ա) և գ) ենթակետերով հաստատված NN 1 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Գրիգորյան
Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2012թ. փետրվարի 6-ի թիվ 13-Ն հրամանի
«Հավելված N 1
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2006 թվականի
հունիսի 30-ի թիվ 123-Ն հրամանի
Ձև
Մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ
________________________________________________
(զբաղվածության տարածքային կենտրոնի անվանումը)
Հ/հ Մասնագիտական ուսուցման մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի Ընտրված մասնագիտական ուսուցման
անունը, ազգանունը սոցիալական քարտի համարը հեռախոսի համարը նշել խումբը`
գործազուրկ,
հաշմանդամ,
երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի
կենսաթոշակ ստացող անձ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձ գործազրկության նպաստ ստանում է (նշել ժամանակա-հատվածը), թե` ոչ անվանումը տեսակը` վերամասնա-
գիտացում, որակավորման բարձրացում, նախնական մասնագիտական պատրաստում և արհեստա-
գործական ուսուցում
1 2 3 4 5 6 7 8
Կենտրոնի տնօրեն ___________________________
(ստորագրությունը) ___________________________
(անունը, ազգանունը)
«___» _______________ 20 թ.
Հավելված N 3
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2006 թվականի
հունիսի 30-ի թիվ 123-Ն հրամանի
Ձև
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(------- ---------------- 20--- թ. դրությամբ)
Հ/հ Տարածքային կենտրոնի անվանումը Նախորդ տարվա մասնա-գիտական ուսուցման ծրագրերի իրակա-նացման արդյունքում աշխատանքի տեղա-վորվածների թիվը Հաշվետու տարում իրակա-նացված ծրագրի անվանումը (մասնագի-
տությունը) Դասընթացի սկիզբը և ավարտը Տրամա-դրված գումարի չափը
(հազ. դրամ) Մասնագի-
տական ուսուցման մեջ ընդգրկված ունկնդիրների թիվը Աշխատանքի տեղավոր-
վածների թիվը Լրացուցիչ տեղեկու-թյուններ
1 2 3 4 5 6 7 8 9
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ _______________________(ստորագրությունը) _____________________ »։(անունը, ազգանունը)