ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 135-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգով նախատեսված տարածքային զարգացման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն տարածքային զարգացման միջոցառումների ծրագրի իրականացման մասին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` յուրաքանչյուր կիսամյակ ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տարածքային զարգացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. փետրվարի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 2-ի N 135-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. Ակնկալվող արդյունքները Պատասխանատու կատարողը
1 2 3 4 5 6 7 8
1. ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները» տեղեկատվական ապահովում, վերլուծություններ և տիպաբանություններ» հետազոտության արդյունքում ստեղծված տեղեկատվական բազայի թարմացում + + + + տարածքային կտրվածքով տվյալների տեղեկատվական բազայի ձևավորում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
2. Արտադրական ենթակառուցվածքների հասանելիության
մասին ամբողջական գնահատման համակարգի սահմանում (խմելու, ոռոգման ջրի ջրագիծ, գազատար, ճանապարհ, կապ և այլն) + + Պետական կառավարման մարմինների կողմից համապատասխան իրավական ակտերով կհաստատվեն չափորոշիչներ, որոնց հիման վրա կսահմանվեն իրականացվելիք ներդրումների առաջնահերթությունները: համապատասխան բնագավառի պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ
3. Սոցիալական ենթակառուցվածքների հասանելիության մասին ամբողջական գնահատման համակարգի սահմանում (առողջապահական, կրթական հաստատություններ և այլն) + + Պետական կառավարման մարմինների կողմից համապատասխան իրավական ակտերով կհաստատվեն չափորոշիչներ, որոնց հիման վրա կսահմանվեն իրականացվելիք ներդրումների առաջնահերթությունները: համապատասխան բնագավառի պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
4. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրում, համայնքի (տարածքի) սոցիալական կարիքների գնահատման, դրա հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման և սոցիալա-կան ծառայություններ տրամադրող կազմակերպությունների(խնամքի ծառայություններ և այլընտրանքային այլ ծառայություններ տրամադրող) անհրաժեշտության (առաջնահերթության) մեթոդաբանության սահմանում + + + մեթոդաբանության սահմանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
5. Մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանության ամբողջացում + + + + տարածքների տնտեսական զարգացման մակարդակների սահմանում ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
6. Տարածքներում ՀՀ պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին կատարվող ներդրումների արդյունավետության հաշվարկում + + + տարածքներում աղքատության մակարդակի նվազում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման մարմիններ
ՀՀ մարզպետարաններ (համապատասխան ծրագրերի առկայության պայմաններում)
7. Այլ տարածքների զարգացման և բարեկեցության վրա ազդեցություն ունեցող տարածքների (մարզ, համայնք, առանձին զարգացման կենտրոն համարվող քաղաք, միջհամայնքային միավոր, համայնքների խումբ) բացահայտում + + մրցունակ և գրավիչ տարածքների ձևավորում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
8. Մրցունակ և գրավիչ տարածքների զարգացման նպատակային ծրագրերի մշակում + + + տարածքներում ձեռնարկատիրության զարգացում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
9. Մարզային զարգացման ծրագրերի իրականացման տարեկան արդյունքների գնահատում և աղքատության նվազման վրա այդ գնահատականների ազդեցության հաշվարկում + + + + մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մոնիթորինգի համակարգի ձևավորում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
10. Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մոտեցումների և աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը + + Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման առաջարկությունների մշակում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
11. Մարզային զարգացման ծրագրերի մշակում` ըստ ժամանակացույցի կատարվելիք ներդրումների գնահատականներով + + + + ծրագրերով նախատեսված միջոցառումների առաջնահերթությունների սահմանում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ (համապատասխան ծրագրերի առկայության պայմաններում)
12. Փորձնական տարածքային զարգացման ծրագրերի իրականացում + + + ԵՄ-ի տարածքային զարգացման փորձի ներդրում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
13. ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ հաստատված տարաբնակեցման գլխավոր նախագծի մոնիթորինգի իրականացում + + տարածական պլանավորման հնարավորություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
ՀՀ համայքներ (համաձայնությամբ)
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
14. Մարզերի և համայնքների մակարդակով վարչական ռեգիստրների ձևավորման հնարավորությունների ուսումնասիրում + + մարզի և համայնքի անձնագրերի վարում ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
15. ՀՀ տարածքների կայուն զարգացման պահանջներին համապատասխանող ներքին միգրացիոն գործընթացների ուղղորդում + + + + սահմանամերձ և այլ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների բնակչության թվի նվազման կանխար-գելումը և աճի խթանումը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ մարզպետարաններ
ՀՀ պետական կառավարման մարմիններ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան