Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «ՌՈՍԱՏՈՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Ս.ԿԻՐԻԵՆԿՈՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2012 թվականի N 114-Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «ՌՈՍԱՏՈՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Ս.ԿԻՐԻԵՆԿՈՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ս. Կիրիենկոյի գլխավորած պատվիրակության՝ 2012 թվականի փետրվարի 6-7-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝ արարողակարգային և այլ միջոցառումների, կեցության, սննդի, փոխադրամիջոցների վարձակալություն, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների և այլ ծախսերը` 1540000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. փետրվարի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։