ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 163-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման 26-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նախատեսված 10,0 մլն դրամը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. փետրվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 16-ի N 163-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԷԹՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Էթնիկ համայնքը Կազմակերպության անվանումը Բանկի անվանումը և հաշվեհամարը Պահանջվող գումարը (դրամ)
1. Ասորական Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա «Հայէկոնոմբանկ» 163048120741 409.000
«Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոն» ՀԿ «Յունիբանկ»
24124000620500 409.000
2. Բելառուսական Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ «Արդշինինվեստբանկ» 247010017991 818.000
3. Գերմանական «Տեվտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպություն «Կոնվերսբանկ»
1930026634280100 818.000
4. Եզդիական «Եզդիների ազգային միություն» «Արդշինինվեստբանկ»
2470100046920000 409.000
«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ «Հայէկոնոմբանկ» Արաբկիրի մասնաճյուղ
163058701547 409.000
5. Լեհական Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ «HSBC» 001-133255-001 818.000
6. Հունական «Հունական հասարակական կազմակերպությունների միություն» «Հայէկոնոմբանկ» Թումանյանի մասնաճյուղ 163188103481 818.000
7. Հրեական «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ «Յունիբանկ»
24100100675800 818.000
8. Ռուսական «ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամ» ՀԿ «Անելիք Բանկ» ՓԲԸ
118001002088 818.000
9. Վրացական «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ «Հայէկոնոմբանկ»
163008136661 818.000
10. Ուկրաինական «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ «Ամերիաբանկ» 1570001167470300 820.000
11. Քրդական «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ «Անելիք Բանկ» ՓԲԸ Աբովյանի մասնաճյուղ
118031024318 818.000
12. Ընդհանուր ծախսերը Համակարգող խորհուրդ, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ «Ամերիաբանկ»
1570001167470300 1.000.000
Ընդամենը 10.000.000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան