Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-02-23-ից մինչև 2012-06-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-06-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1516-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության գերակա ճյուղ լինելը, ինչպես նաև կարևոր համարելով ջերմոցային տնտեսության զարգացումը և այդ համատեքստում արտաքին շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի առաջմղման շղթայի ձևավորման նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մասնակցություն ձեռք բերել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալում դրա 49 տոկոսի չափով և այդ նպատակով անվանական արժեքով գնել ընդամենը 490 բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 4900000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

(2-րդ կետը լրաց. 29.12.11 N 1933-Ն)

3. «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալում Հայաստանի Հանրապետության պետական բաժնեմասի կառավարման իրավասությունները լիազորել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականին` նրա համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։