ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2012 թվականի N 179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1233-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. փետրվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 23-ի N 179-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
NN
ը/կ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված կազմակերպությունները Ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը
1. ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, Երևանի քաղաքապետարան 01.04.2012 թ.
2. 01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում 500 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ 01.07.2012 թ.
3. ՀՀ քաղաքային համայնքներ, քաղաքային համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ, քաղաքային համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, քաղաքային համայնքների հիմնարկներ,
01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ 01.01.2013 թ.
4. ՀՀ գյուղական համայնքներ, գյուղական համայնքային առևտրային կազմակերպություններ, գյուղական համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, գյուղական համայնքային հիմնարկներ 01.01.2016 թ.
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան