Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2012 թվականի N 193-Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 17-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «04. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2012 թվականի համար` 458 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) որ 2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. փետրվարի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 23-ի N 193-Ն որոշման

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակի անվանումը Միավորի նախահաշվային արժեքը (դրամ) Քանակը (հատ) Ընդամենը՝ նախահաշվային արժեքը

(հազ. դրամ)

Ձեռագրաբանական 20610 310 6389.0

Փաստաթղթաբանական 27480 476 13080.4

Հեղինակային 20610 6 123.7

Ֆոտոտեխնիկական 41220 12 494.6

Դիմանկարային 41220 18 742.0

Տեսաձայնագրառման և աուդիոձայնագրառման 54960 122 6705.0

Հետքաբանական 20610 424 8738.6

Ձգաբանական 27480 90 2473.0

Պայթյունատեխնիկական 41220 48 1978.5

Նյութագիտական 27480 730 20060.0

Սննդային 27480 100 2748.0

Կենսաբանական (հողագիտական) 27480 74 2033.5

Հրդեհատեխնիկական 41220 50 2061.0

Շինարարատեխնիկական 27480 100 2748.0

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների 13740 125 1717.0

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 41220 20 824.0

Տրանսպորտային հետքաբանական 41220 20 824.0

Տնտեսագիտական 82440 365 30090.6

Ապրանքագիտական 13740 357 4905.0

Համակարգչատեխնիկական 68700 200 13740.0

Մշակութային արժեքների 54960 30 1648.8

Հոգեբանական 70074 87 6096.4

Դատաբժշկական 56792 120 6815.0

Դատաքիմիական (թունաբանական) 9618 2226 21409.6

Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման) 119080 10 1190.8

Օդորոլոգիական (այդ թվում՝ մարդու կողմից թողնված հոտային հետքերի) 27480 8 219.8

Ճարտարագիտատեխնիկական 68700 30 2061.0

Լինգվիստիկական 70074 10 700.7

Դատաէկոլոգիական 27480 4 110.0

Ընդամենը 6172 162728.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։