ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1295-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի հունվարի 10-18-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել դիտորդական առաքելություն՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցովուղղ.:
4. Դիտորդական առաքելության անդամների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը (որոշման N 2 հավելվածում ներկայացված հաշվարկը, ինչպես նաև վերջնահաշվարկը) կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(4-րդ կետը լրաց. 16.01.12 N 14-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2011 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1295-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2012 թվականի հունվարի 10-18-ը Ղազախստանի Հանրապետություն մեկնող դիտորդական առաքելության ԱՆԴԱՄՆԵՐԻ
Հ. Ղազարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու
Ռ. Սաֆրաստյան - Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Աղամալյան - Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության պատասխանատու, դատական ծառայողների միության արհեստակցական կազմակերպության արհմիության նախագահ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ
Ա. Ազնաուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության խորհրդական
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խորհրդական
Ս. Բեջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական
Տ. Օհանյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ
Վ. Պապիկյան - «Հայ պրոֆեսիոնալների դաշինք» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Տ. Հովհաննիսյան - «Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Զ. Թաթուլյան - «Բարեփոխում և արդիականացում» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հ. Մարտիրոսյան - «Երիտասարդ գվարդիա» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գ. Սարգսյան - «Անկախության կրողները» իրավապաշտպան» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Սահակյան - «Երիտասարդ դեմոկրատների միություն» ՀԿ, ծրագրի համակարգող (համաձայնությամբ)
Լ. Ամիրբեկյան - «Խաղաղության կորպուս» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2011 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1295-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ` ՀԱՄԱՁԱՅՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԿՈՂՄԻՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ
Գործունեության/տեղափոխման ծախսերը Եվրո
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների
խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 30
15
315
10
205
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո 575 եվրո
Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
Բնակություն (9 գիշեր * առավելագույնը 110 եվրո/գիշեր)
Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 9 օր)
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր * 4
գիշեր, դիտորդի կողմից)
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր * 4 գիշեր,
դիտորդի կողմից) 150
75
150
15
990
450
140
140
Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից 2110 եվրո
Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար 2685 եվրո
1. Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 2685 եվրո, որից`
1) յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված 2110 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Աստանա մեկնելուց առաջ.
2) յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 575 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:
2. Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախս
Երևան-Մոսկվա-Աստանա-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը 400,000 դրամ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան