Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2012 թվականի N 218-Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) որ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «04. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2012 թվականի համար՝ 460 դրամ.

3) փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.

4) որ 2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի հավելվածում նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 5

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 218-Ն որոշման

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակը Միավորի նախահաշվային արժեքը

(դրամ) Քանակը

(հատ) Ընդամենը նախահաշվային արժեքը

(հազ. դրամ)

Ձեռագրաբանական 20700 188 3891.6

Փաստաթղթաբանական, այդ թվում՝ 27600 170 4692

- փաստաթղթի պատրաստման եղանակի և վավերապայմանների 27600 130 3588.0

- փաստաթղթի նյութի 27600 40 1104.0

Հետքաբանական, այդ թվում՝ 20700 491 10163.7

- մարդու կողմից թողնված հետքերի 20700 40 828.0

- առարկաների, գործիքների հետքերի 20700 205 4243.5

- տրանսպորտային միջոցների հետքերի 20700 218 4512.6

- սառը զենքի 20700 28 579.6

Ձգաբանական, այդ թվում՝ 27600 388 10708.8

- հրազենի և զինամթերքի 27600 208 5740.8

- կրակոցի հետքերի և արգասիքների 27600 180 4968.0

Պայթյունատեխնիկական, այդ թվում՝ 41400 32 1324.8

- պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի 41400 17 703.8

- պայթյունի հետքերի և արգասիքների 41400 15 621.0

Նյութագիտական, այդ թվում՝ 27600 594 16394.4

- լաքաներկերի և ծածկույթների 27600 188 5188.8

- նավթամթերքների և քսայուղերի 27600 59 1628.4

- սպիրտ պարունակող հեղուկների 27600 68 1876.8

- ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային նյութերի 27600 6 165.6

- միներալների, բնական ու թանկարժեք քարերի 27600 68 1876.8

- պլաստմասսաների, ռետինի և այլ պոլիմերային նյութերի 27600 18 496.8

- մետաղների և համաձուլվածքների 27600 115 3174.0

- այլ նյութերի 27600 72 1987.2

Կենսաբանական, այդ թվում՝ 27600 489 13496.4

- բուսական ծագման օբյեկտների 27600 170 4692.0

- կենդանական ծագման օբյեկտների 27600 10 276.0

- թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների 27600 234 6458.4

- մանրաթելերի ու գործվածքների 27600 56 1545.6

- հողագիտական 27600 19 524.4

Սննդային 27600 2 55.2

Տեսաձայնագրառման, այդ թվում՝ 55200 73 4029.6

- ձայնի և հնչած խոսքի 55200 25 1380.0

- ձայնագրվածքի ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 55200 25 1380.0

- տեսագրվածքի պատկերի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 55200 23 1269.6

Հրդեհատեխնիկական, այդ թվում՝ 41400 130 5380

- հրդեհատեխնիկական 41400 112 4634.8

- էլեկտրատեխնիկական 41400 18 745.2

Շինարարատեխնիկական, այդ թվում՝ 27600 114 3146.4

- շինարարատեխնիկական 27600 102 2815.2

- անշարժ գույքի գնահատման 27600 12 331.2

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների 13800 858 11840.4

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 41400 166 6872.4

Տրանսպորտային հետքաբանական 41400 127 5257.8

Տնտեսագիտական, այդ թվում՝ 82800 87 7203.6

- հաշվապահական 82800 80 6624.0

- ֆինանսատնտեսագիտական 82800 7 579.6

Ապրանքագիտական, այդ թվում՝ 13800 1094 15097.2

- ապրանքի գնահատման 13800 494 6817.2

- գույքային վնասի չափի որոշման 13800 600 8280.0

Ընդամենը 5003 119554.3

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։