Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2012 թվականի N 92-Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2012 թվականի փետրվարի 19-22-ը գործուղել Կիև (Ուկրաինա)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի երկրների օժանդակության և հաղորդակցության ռազմավարություններին նվիրված երկրորդ ենթատարածաշրջանային խորհրդատվական ժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Կիև գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի՝ Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. փետրվարի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։