Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612139

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 մարտի 2012 թ.

ք. Երևան N 41-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով, 90-րդ հոդվածի 1-ին մասով, 124-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» N 56-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«1) Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկի ձևերը և շարադրանքը` համաձայն N 1 հավելվածի:»,

2) որոշման 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«3) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների քվեաթերթիկի ձևերը և շարադրանքը` համաձայն N 3 հավելվածի»:

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով (հավելվածը կցվում է):

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2012թ. մարտի 1-ի

N 41-Ն որոշման

«Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011թ. օգոստոսի 11-ի N 56-Ն

որոշման

Ձև 1

O O

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]

0000000

(քվեաթերթիկի հերթական համարը)

---------------------------------------------------------------------------------------------------------

Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում:

Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

[նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը]

Նշումի համար

1 Նշվում է թեկնածուի

ազգանունը, անունը, հայրանունը Նշվում է առաջադրող կուսակցության անվանումը, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը

2 Նշվում է թեկնածուի

ազգանունը, անունը, հայրանունը Նշվում է առաջադրող կուսակցության անվանումը, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը

3 Նշվում է թեկնածուի

ազգանունը, անունը, հայրանունը Նշվում է առաջադրող կուսակցության անվանումը, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը

[նշվում է տպագրատան անվանումը]

Ձև 2

O O

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]

0000000

(քվեաթերթիկի հերթական համարը)

---------------------------------------------------------------------------------------------------------

Ընտրողը, եթե կողմ է քվեարկելու նշում է կատարում «Կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «Դեմ եմ» բառերի դիմացի դատարկ քառանկյունում:

Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

[նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը]

Նշվում է թեկնածուի

ազգանունը, անունը, հայրանունը Նշվում է առաջադրող կուսակցության

անվանումը, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը

Նշումի

համար Նշումի

համար

Կողմ եմ

Դեմ եմ

[նշվում է տպագրատան անվանումը] »:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։