ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2011 թվականի N 1052-Ա
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման մասին» ԱՇԾԲ-10/53 պայմանագրի շրջանակներում լեհական «PWPW S.A.» ընկերության ներկայացրած համակարգի բաղկացուցիչների, հանձնման-ընդունման և տեխնիկական բնութագրերի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով`
1. Ստեղծել փորձագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թվականի
նոյեմբերի 7-ի N 1052-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
անձնագրային և վիզաների վարչության պետ,
ոստիկանության գնդապետ
Գ. Ներսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
անվտանգության ծառայության գլխավոր
վարչության բաժնի պետ
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի օրենսդրության վերլուծության
և կատարելագործման վարչության պետի
ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Ղուլյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների
ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - Համաշխարհային բանկի Քաղաքականության և
մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD)
դրամաշնորհի բաղադրիչներից Հայաստանում
նույնականացման քարտերի ներդրման ծրագրի
նախագծման և իրականացման աշխատանքներին
աջակցության նպատակով ընտրված խորհրդատու
(համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - Համաշխարհային բանկի Էլեկտրոնային հասարակության
և մրցունակության համար նորարության ծրագրի
Տեխնիկական օժանդակություն հավաստագրման կենտրոն
հիմնելու համար ընտրված տեխնիկական փորձագետ
(համաձայնությամբ)
(Հավելվածը փոփ. 03.02.12 N 62-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան