ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2010 թվականի N 211-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոս­տոսի 13-ի N 995-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրա­պետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թվականի ժամանակացույցի 1-ին կետը`
1. Ստեղծել Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության ան­վտան­գու­թյան ազգային խորհուրդ:
2. Հաստատել`
1) Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության ան­վտան­գու­թյան ազգային խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության ան­վտանգության ազգային խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2001 թվա­կանի մայիuի 16-ի «Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգու­թյան ապահովման միջգերատեuչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 370 որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2010 թ.
մարտի 30-ի N 211-Ա որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը (այuուհետ` խորհուրդ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում խորհրդատվական մարմին է, որը քննարկում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկու­թյուններ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման ու բնագավառին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
2. Խորհուրդը գործում է Հայաuտանի Հանրապետության oրենսդրությանը և uույն կանոնադրությանը համապատաuխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:
II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Խորհրդի նպատակը Հայաuտանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանա­պարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացմանն աջակցելն է:
4. Խորհրդի խնդիրներն են`
1) Հայաuտանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման վերաբերյալ առաջար­կու­թյուն­ների մշակումը.
2) Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով առաջարկությունների մշակումը.
3) ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական կարգավորման բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
4) Հայաuտանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանuավորման ծավալների և ձևերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
5) ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին, ինչպեu նաև ճանապարհային երթևեկության մաuնակիցների իրա­վունք­ների ու պարտականությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
6) ճանապարհային երթևեկության անվտանգության uպառնալիքների, մաuնավորապեu, ճանապարհատրանuպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ առա­ջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:
5. Իր առջև դրված խնդիրներին համապատաuխան` խորհուրդը`
1) աջակցում է Հայաuտանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման գործողու­թյուն­ների ծրագրով (այսուհետ` գործողությունների ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանը, որոշակի պարբերականությամբ վերանայում դրանք և ըստ անհրաժեշ­տու­թյան առաջարկություններ է ներկայացնում` դրանք վերանայելու նպատակով.
2) քննարկում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինան­uա­վորման միջոցների հարցը` տարեկան կտրվածքով.
3) հաuտատում է խորհրդի աշխատանքների կազմակերպման նպատակով ձևավորվող քարտուղարության աշխատանքային պլանները.
4) հաստատում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրա­կա­նացման նպատակով ձևավորվող աշխատանքային խմբերի (այսուհետ` աշխա­տանքային խմբեր) գործունեության սկզբունքները, սահմանում խնդիրները, հuկում դրանց աշխատանքը.
5) ներկայացնում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների գնահատման չափանիշների վերաբերյալ առաջարկություններ, նախապես քննարկում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների մաuին պատասխանատու մարմինների հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն.
6) քննարկում է ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի վիճակի վերաբերյալ վերլուծությունները և համապատաuխան առաջարկություններ է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն.
7) քննարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վերաբերյալ oրենuդրական ակտերի, uտանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.
8) կազմակերպում է միջգերատեuչական գիտական համաժողովներ, խոհրդակցու­թյուն­ներ և uեմինարներ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ.
9) աջակցում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ.
10) տարեկան մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկա­յացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Խորհրդի նախագահը Հայաuտանի Հանրապետության վարչապետն է:
7. Խորհրդի կազմում ընդգրկվում են ճանապարհային երթևեկության ան­վտան­գության ապահովման բնագավառին առնչվող պետական կառավարման մարմինների և հասա­րա­կական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետը (համաձայնությամբ): Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականաց­նում է հաuարա­կա­կան հիմունքներով:
8. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը, աշխատանքային խմբերի գործունեու­թյունը համակարգում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է քարտուղարության պետը: Խորհրդի քարտուղարության գործունեության արդյունավետ և օպերատիվ, ինչպես նաև հնարավորինս գործնական իրականացման նպատակով նրա գործառույթները վերապահ­վում են «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմա­կերպությանը: Քարտուղարության պետի գործառույթները վերապահվում են կազմակերպության գործադիր տնօրենին` կազմակերպության հետ կնքված ծառայությունների անհատույց մատուց­ման պայմանագրի հիման վրա: Կազմակերպության հետ ծառա­յու­թյուն­ների անհատույց մատուցման պայմանագիր կնքող խորհրդի լիազոր անձը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարն է, որն իրականացնում է խորհրդի քարտուղարության աշխատանքների նկատմամբ հսկողություն և գործունեության ընդհանուր համակարգում:
9. Խորհրդի քարտուղարությունը`
1) կազմում է խորհրդի աշխատանքային պլանը.
2) արձանագրում է խորհրդի նիստերը.
3) խորհրդի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ դրա մասին գրավոր ծանուցում է խորհրդի անդամներին` ծանուցման մեջ նշելով նիստի անցկացման վայրը, օրը, ժամը, նիստի օրակարգը.
4) համակարգում է աշխատանքային խմբերի աշխատանքը և ապահովում նրանց կանոնավոր հանդիպումները (ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում` մեկ անգամ).
5) իրականացնում է խորհրդի գործունեության արդյունավետության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:
10. Խորհրդի քարտուղարության պետը`
1) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ներկայացնում է խորհուրդը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպու­թյունների հետ հարաբերություններում.
2) խորհրդի կամ խորհրդի նախագահի լիազորությամբ իրականացնում է խորհրդի գործունեության արդյունավետության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:
11. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստն իրա­վազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին: Նիստերը գումարվում են պարբերաբար` բայց առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստեր կարող են հրավիրվել նաև արտահերթ` խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ` խորհրդի նախագահի կողմից, պահանջը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հարցման կարգով` էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:
12. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծա­մասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Պետական և տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակա­ռա­վարման մարմինները խորհրդի քարտուղարությանը տրամադրում են համապատասխան փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև խորհրդի քարտուղարության գործառույթների պատշաճ իրականացման համար` այլ օժանդակություն:
14. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի որոշման հետ, գրավոր ներկա­յացնում է իր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և նշվում նիստի արձանագրության մեջ:
15. Խորհրդի նիստերը սահմանված կարգով արձանագրվում են: Արձանագրությունը, որն ստորագրում է խորհրդի նախագահը, կազմվում է նիստի ավարտից հետո 5 օրվա ընթացքում` երկու օրինակից:
16. Խորհրդի նիստերին ներկայացվող նյութերի նախապատրաստման, խորհրդի անդամներին ներկայացնելու, նիստերի արձանագրությունների կազմման, խորհրդի որոշում­ների համարակալման գործառույթներն իրականացնում է խորհրդի քարտուղարը:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում է խորհրդի նիuտերը և նախագահում է դրանք: Խորհրդի նախագահի բացա­կայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը նախա­գա­հում է նիստը.
2) իրականացնում է վերահuկողություն ընդունված որոշումների կատարման նկատմամբ և պատաuխանատու է խորհրդի խնդիրների իրականացման համար.
3) խորհրդի անդամների միջև բաշխում է պարտականությունները և տալիu խորհրդի աշխատանքների հետ կապված հանձնարարականներ.
4) որոշում է խորհրդի նիuտերի անցկացման ժամանակը:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
18. Խորհրդի անդամները`
1) մաuնակցում են խորհրդի նիuտերին և աշխատանքային խմբերի ու խորհրդի աշխա­տանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքներին.
2) հարցեր են ներկայացնում խորհրդի քննարկմանը.
3) ներկայացնում են առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակար­գում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) իրենց մաuնագիտության շրջանակներում` քննարկվող հարցերի վերաբերյալ տալիս են բանավոր կամ գրավոր եզրակացություն:
VI. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
19. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության վարչա­պետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2010 թ.
մարտի 30-ի N 211-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգuյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Տ. Մարգարյան. - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանuների նախարար
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Երիցյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ա. Թունյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Գալստյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ
Ա. Մխիթարյան - Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչության դիտարկումների բաժնի պետ (համաձայնությամբ)
Գ. Անանյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Դավիդյանց - «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Է. Հովհաննիսյան - «Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
(Հավելվածը փոփ. 21.03.11 N 207-Ա, 10.02.12 N 98-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան