Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009290

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 հուլիսի 2009 թ. թիվ 224-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության կողմից 2009 թվականի ապրիլի 2-ին հրապարակված միջազգայնորեն համաձայնեցված հարկային ստանդարտին տարածքների համապատասխանության վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել օֆշորային տարածքների ցանկը՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 25-ի «Բանկային վերահսկողության նպատակով օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» թիվ 518-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2009 թ. հուլիսի 31

ք. Երևան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 224-Ն որոշման

Օֆշորային տարածքների ցանկ

1. Մոնսերրաթ

2. Նաուրու

3. Նիու

4. Գվատեմալա

5. Ուրուգվայ

(հավելվածը խմբ. 21.02.12 թիվ 39-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։