Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 297-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2012 թվականի N 288-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 297-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 5-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունը «զինվորական գրքույկ» բառերից առաջ լրացնել «նույնականացման քարտ» բառերով.

2) 5-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը «անձնագրերի» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտերի» բառերով.

3) 8-րդ կետը «օրինական փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «և (կամ) նույնականացման քարտ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։