Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-04-12-ից մինչև 2018-07-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-07-26Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312149

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

20 փետրվարի 2012 թ. թիվ 05-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել ներքին աուդիտի վարչության և հաշվապահական հաշվառման բաժնի:

2. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի

1) 29-րդ կետում «(մարզային գործակալությունները)» բառերը փոխարինել «(Երևան քաղաքի և մարզային գործակալությունները)» բառերով,

2) 32-րդ կետում «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «Երևան քաղաքի և» բառերը,

3) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,

4) 48-րդ կետի ե) ենթակետում հանել «հրահանգներ, կարգադրություններ և» բառերը,

5) 52-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

3. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«3. Ներքին աուդիտի վարչություն»:

Նախագահ Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։