Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 7 ՓԵՏՐՎԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 27-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 փետրվարի 2012 թ. թիվ 27-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ա/Ձ ԱՐՍԵՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 726 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի փետրվարի 3-ի թիվ 7 արձանագրություն) և Ա/Ձ Արսեն Շահսուվարյան (արտարժույթի առուվաճառքի թիվ 726 լիցենզիա) փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2012 թվականի հունվարի 19-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Արսեն Շահսուվարյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 726 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. փետրվարի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։