Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 385 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19 օգոստոսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 1999 թվականի N 515

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 385 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման պայմանագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 385 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշման մեջ «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.

բ) որոշումը լրացնել հետևյալ նոր 8-րդ և 9-րդ կետերով.

«8. Թույլատրել ծրագրով նախատեսված դպրոցի շինարարությունն իրականացնել նախագծային աշխատանքներին զուգահեռ:

9. Ծրագրի շրջանակներում կառուցվելիք դպրոցի շենքը հատկացնել Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրով նախատեսված հարակից թաղամասի տնակներում տեղակայված N 2 միջնակարգ դպրոցին».

գ) որոշմամբ ստեղծված` ծրագրի իրականացման հանձնաժողովի կազմից հանել Արամ Ղարիբյանին և Սարգիս Կարապետյանին` փոխարենն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության վարչության պետ Վլադիմիր Սարդարյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։