Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-04-12-ից մինչև 2015-03-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-03-12Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212146

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 մարտի 2012 թ.

ք. Երևան N 31-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը համաձայն NN 1, 2 հավելվածների։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, ուսանշանների, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 26-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Հ. Թովմասյան

Հավելված 1

ՀՀ արդարադատության նախարարի

2012 թվականի մարտի 7-ի

N 31-Ն հրամանի

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի

1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

1.1 Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն (դեղնավուն), 2,5 մմ եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը (քուղը) և ոսկեգույն գլխարկանշանը: Գլխարկանշանը՝ ոսկեգույն, կաղնու տերևներով երիզված ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում: Գլխարկահովհարը սև է, լաքապատ:

Գեներալ-մայորի գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, երկու կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են կաղնու ճյուղեր: Գլխարկահովհարից վերև՝ գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ձուլածո ոսկեզօծ խորհրդանշանից, ամրացվում (ասեղնագործվում) է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ: Գլխարկագագաթին ամրացվում է ՀՀ զինանշանը ոսկեզօծ գործվածքով:

Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար տոնական գլխարկը պողպատագույն է, սև գլխարկաբոլորքով:

Պիլոտկա սև կտորից, բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը դեղին, ձախ կողմում 3 օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը:

Կեպի բամբակյա սև կտորից, բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքեր: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը ոսկեգույն կաղնու տերևներով երիզված:

1.2 Տարազաբաճկոն (Ձև 1 կցվում է): Արդարադատության լեյտենանտից-կապիտան կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեգույն կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում՝ կտրվածքով: Տարազաբաճկոնը աջ և ձախ կողմերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի ձախ մասում՝ կտրվածքով գրպան: Արդարադատության մայորից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցների համար՝ երկփեղկանի, երեք կոճականի տարազաբաճկոն, թիկնամասի ներքևում՝ առանց կտրվածքի: Արդարադատության լեյտենանտից-գնդապետ տարազաբաճկոնի օձիքի վրա ամրացվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը: Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների ամենօրյա տարազաբաճկոնը կարվում է սև գույնի գաբարդինից:

Արդարադատության լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցներինը՝ սև կտորից է: Տարազաբաճկոնի օձիքը և թևածալքերը՝ ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով է՝ 2,5 մմ լայնությամբ թևածալքերի վրա երեք կոճակով:

Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև տոնական տարազաբաճկոն՝ պողպատագույն գաբարդինից (Ձև 3 կցվում է): Գեներալ-մայորի տարազաբաճկոնի օձիքը և թևածալքերը ոսկեգույն եզրաշերտով է 2,5 մմ լայնությամբ: Օձիքին և թևածալքերին ոսկեզօծ թելով ասեղնագործված են կաղնու ճյուղեր:

Հանովի ուսադիրներով բաճկոնը (Ձև 1 կցվում է) սև գույնի կտորից է, մետաքսյա աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով (շղթա) 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում և թևքերը թեզանիքներով կտրվածքով, միացման տեղերով անցնում է 2,5 մմ լայնքով դեղին երիզ (կանտ), 2 ներկարված կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, ուսադիրները հանովի: Գեներալ-մայորի բաճկոնի օձիքը դեղին 2.5 մմ եզրաշերտով է: Օձիքի վրա ասեղնագործվում է ոսկեզօծ թելերով կաղնու ճյուղեր (Ձև 3 կցվում է):

1.3 Ազատթող փողքերով տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով: Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5 մմ հեռավորությամբ կարվում է նաև մուգ կարմրավուն վրակարվածք՝ 22 մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով (Ձև 3 կցվում է):

1.4 Կոշիկները (կիսակոշիկները) սև են, քրոմակաշվե, իսկ գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցներինը՝ այծակաշվե /շևրոյե/:

1.5 Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ կամ կոշտ օձիքով, երկար թևքերով: Որպես ամառային համազգեստ բաճկոնի փոխարեն տրվում է վերնաշապիկ՝ երկար և կարճ թևերով: Փողկապը սև է: Կարճ թևքերով վերնաշապիկը կրվում է առանց փողկապի:

1.6 Կիսավերարկու աշնանային-ձմեռային (Ձև 2 կցվում է) սև անջրանցիկ (անջրաթափանց) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է կայծակաճարմանդով, արհեստական մորթուց հանովի օձիքով և գլխանոցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում կտրվածքով: Միացման տեղով անցնում է 2.5 մմ լայնքով դեղին երիզ: Թևքերը երկկարանի: Երկու լանջափեշի վրա թեք ներկարված գրպաններ: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ծոցագրպան: Գոտկատեղում և ներքևում թաքնված գոտկապարան: Հանվող ուսադիրներով:

Կանանց համար տարազաբաճկոնի և կիսավերարկուի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ տաբատ և կոշիկներ:

Համազգեստի ձախ թևքին կարվում է ծառայության խորհրդանշանը, աջ թևքին՝ Հանրապետության դրոշը:

Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցները կրում են նաև երկփեղկանի վերարկու 3 զույգ ոսկեգույն կոճակներով, բնական կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում կտրվածքով, սև գույնի դրապից, իսկ տոնականը՝ կարվում է պողպատագույն կտորից: Ուսադիրները՝ կարվող։ Վերարկուի օձիքը և լանջափեշերը 2.5 մմ դեղնավուն եզրաշերտով է (Ձև 3 կցվում է):

1.7 Ուսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա: Օձիքների անկյունում (բացի վերնաշապիկից և բաճկոնից) տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ:

2. ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

Կոչումների տարբերանշաններ են ծառայում կիսափափուկ ուսադիրները (Ձև 4 կցվում է):

Ուսադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը՝ 40 մմ, իսկ գեներալ-մայորինը՝ 45 մմ է: Ուսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ, ոսկեգույն (դեղնավուն) մահուդե գործվածքով: Ուսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի, մայորի ուսադիրները 2 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտով է, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրները 1 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտով:

2.1 ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

Ուսադիրները պատրաստվում են սև թելից հատուկ միահյուսվածքով, մահուդի աստառի վրա՝ առանց լուսաշերտի (Ձև 5 կցվում է): Տոնական բաճկոնի համար՝ ուսադիրները ոսկեզօծ թելից են, եզրերը (բացի ստորինից) և աստղերը մուգ կարմրավուն եզրաշերտով: Վերնաշապիկի համար ուսադիրները պատրաստվում են ոսկեգույն թելերից:

Արդարադատության գեներալ-մայորի ուսադիրների վրա՝ 1 ուռուցիկ, ոսկեզօծ հնգաթև աստղ՝ 22 մմ տրամագծով, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը՝ 45 մմ հեռավորությամբ: Ուսադիրների վերին հատվածում ոսկեզօծ թելերով գործվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեզօծ կոճակով:

2.2 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ, ՄԱՅՈՐԻ, ԿԱՊԻՏԱՆԻ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԵՎ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ (Ձև 4 և 6 կցվում են)

2.2.1 Արդարադատության գնդապետի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ՝ 20 մմ տրամագծով (որոնցից 2-ը՝ լուսաշերտերի վրա, 1-ը՝ լուսաշերտերի մեջտեղում): Հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև 2 աստղերի կենտրոնները՝ 30 մմ, 2 աստղերի կենտրոնները միացնող գծից մինչև 3-րդ աստղի կենտրոնը՝ 25 մմ:

2.2.2 Արդարադատության փոխգնդապետի ուսադիրներին ամրացվում է լուսաշերտերի վրա 2 ոսկեգույն հնգաթև աստղ՝ 20 մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնները 30 մմ:

2.2.3 Արդարադատության մայորի ուսադիրներին ամրացվում է 1 ոսկեգույն հնգաթև աստղ 20 մմ տրամագծով լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը 45 մմ հեռավորությամբ:

2.2.4 Արդարադատության կապիտանի ուսադիրներին ամրացվում են 4 ոսկեգույն աստղ՝ 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից 30 մմ, լուսաշերտի երկու կողմերում՝ աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 2-ը՝ լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25-ական մմ հեռավորության վրա):

2.2.5 Արդարադատության ավագ լեյտենանտի ուսադիրներին՝ 3 ոսկեգույն աստղ՝ 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից՝ 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 3-րդը՝ լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25 մմ հեռավորության վրա):

2.2.6 Արդարադատության լեյտենանտի ուսադիրներին՝ 2 ոսկեգույն աստղ՝ 13 մմ տրամագծով, ներքևի եզրագծից՝ 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ:

Ուսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա: Օձիքների անկյունում (բացի վերնաշապիկից) տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Արդարադատության նախարարության խորհրդանշանը:

3. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

Ծառայության խորհրդանշանը էլիպսաձև է, երկարությունը 97 մմ, լայնությունը 85 մմ, կարվում է վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև:

Խորհրդանշանը՝ ոսկեգույն արծիվ, որի մագիլների մեջ տեղադրված է կապտավուն գիրք բացված վիճակում, կշեռքի նժարների սպիտակ պատկերով: Հետին պլանում պատկերված է սպիտակ սուր: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերի միջնամասը հասնող ոսկեգույն կաղնու տերևներով: Արտաքին շրջանագծում ոսկեգույն տառերով գրված է.

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը:

Հավելված 2

ՀՀ արդարադատության նախարարի

2012 թվականի մարտի 7-ի

N 31-Ն հրամանի

Հարկադիր կատարողի համազգեստի հատկացման և կրման կարգը

Անվանումը Քանակը Կրման ժամկետը

1 2 3

1. Գեներալ-մայոր կոչում ունեցողների համար

1. - գլխարկ` կարակուլե բնական մորթուց 1 հատ 5 տարի

2. - գլխարկ` սև 1 հատ 3 տարի

3. - գլխարկ` տոնական պողպատագույն 1 հատ 5 տարի

4. - վերարկու` ձմեռային կարակուլե օձիքով, սև 1 հատ 5 տարի

5. - վերարկու` տոնական պողպատագույն 1 հատ 5 տարի

6. - վերարկու` բրդյա, գարնանային-աշնանային 1 հատ 5 տարի

7. - տարազաբաճկոն` երկփեղկանի, սև գույնի գաբարդինից 1 հատ 3 տարի

8. - տարազաբաճկոն` երկփեղկանի, պողպատագույն տոնական 1 հատ 5 տարի

9. - բաճկոն` սև գույնի 1 հատ 3 տարի

10. - բաճկոն` աշնանային-ձմեռային, սև, անջրանցիկ կտորից 1 հատ 3 տարի

11. - տաբատ` սև կտորից 1 հատ 2 տարի

12. - վերնաշապիկ` սպիտակ երկարաթև 1 հատ 1 տարի

13. - վերնաշապիկ վրադիր` սպիտակ, երկար թևերով 1 հատ 2 տարի

14. - վերնաշապիկ վրադիր` սպիտակ, կարճ թևերով 1 հատ 2 տարի

15. - փողկապ` սև գույնի 1 հատ 2 տարի

16. - վզպատ թաշկինակ` սև գույնի 1 հատ 2 տարի

17. - վզպատ թաշկինակ` սպիտակ 1 հատ 2 տարի

18. - կոշիկ` սև, այծակաշվե (շևրոյե) 1 զույգ 2 տարի

2. Լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցողների համար

1. - գլխարկ` բնական մորթուց սև գույնի ( գնդապետինը՝ կարակուլե) 1 հատ 5 տարի

2. - գլխարկ` սև գույնի 1 հատ 3 տարի

3. - կեպի` բամբակյա, ամառային սև կտորից 1 հատ 2 տարի

4. - պիլոտկա` սև կտորից (կանանց համար) 1 հատ 2 տարի

5. - տարազաբաճկոն` երկփեղկանի, սև կտորից (գլխավոր խմբի համար) 1 հատ 3 տարի

6. - տարազաբաճկոն` միակոճկուն, սև կտորից (առաջատար խմբի համար) 1 հատ 3 տարի

7. - բաճկոն` սև կտորից (հանովի ուսադիրներով) 1 հատ 3 տարի

8. - կիսավերարկու (աշնանային, ձմեռային) սև, անջրանցիկ կտորից, արհեստական մորթուց օձիքով 1 հատ 3 տարի

9. - սվիտր` բամբակյա 1 հատ 3 տարի

10. - տաբատ` սև կտորից 1 հատ 2 տարի

11. - կիսաշրջազգեստ (կանանց համար) 1 հատ 2 տարի

12. - վերնաշապիկ վրադիր, սպիտակ, երկար թևերով 1 հատ 2 տարի

13. - վերնաշապիկ վրադիր, սպիտակ, կարճ թևերով 1 հատ 2 տարի

14. - փողկապ` սև գույնի 1 հատ 1 տարի

15. - վզպատ թաշկինակ` սև գույնի 1 հատ 3 տարի

16. - կոշիկ` սև (քրոմակաշվե) 1 զույգ 2 տարի

Խորհրդանշանը, գլխարկանշանը, ուսադիրները, աստղերը մեծ և փոքր, կոճակները մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը) տրվում են ծառայողական համազգեստի առարկաների քանակությանը համապատասխան, հաշվի առնելով կրման ժամկետները:

Ձև 1

Ակտի պատկեր

ՏԱՐԱԶԱԲԱՃԿՈՆՈՎ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԲԱՃԿՈՆՈՎ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ձև 2

Ակտի պատկեր

ԱՇՆԱՆԱՅԻՆ-ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ձև 3

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ - ՄԱՅՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ակտի պատկեր

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ձև 4

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ, ՄԱՅՈՐԻ, ԿԱՊԻՏԱՆԻ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԵՎ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

Ակտի պատկեր

Ձև 5

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

Ակտի պատկեր

Ձև 6

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։