Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 234-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2012 թվականի N 249-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 234-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 20-ի «Պատվիրակություն Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղելու մասին» N 234-Ա որոշման հավելվածը «Է. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ» բառերից հետո լրացնել «Ա. Շահնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով, իսկ «Ա. Մկրտչյան - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար» բառերից հետո` «Ք. Արշակյան - թարգմանիչ» բառերով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։