Հոդված 5. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման բազայի միավորը Ակցիզային հարկի դրույքաչափը(դրամ)
2203 գարեջուր 1 լիտր 70
2204 խաղողի և այլ գինիներ, գինենյութ 100
220410 այդ թվում` 1 լիտր
փրփրուն գինիներ, 180
շամպայն 300
2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ 1 լիտր 500
2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) 1 լիտր 180
2207 էթիլային սպիրտ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 600
2208 սպիրտային խմիչքներ 1,500
այդ թվում`
220820 խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն) 1 լիտր 1,200
220860, 220870 օղի, լիկյորներ և մրգօղիներ 300
2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 1,500
2709 հում նավթ և նավթամթերքներ 1 տոննա 27,000
2710 00 690 դիզելային վառելիք 1 տոննա 11,500
2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) 1 տոննա 1,000
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով:
3. Ծխախոտի արտադրանքի և բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:
4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ: