ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2012 թվականի N 259-Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մարտի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
մարտի 28-ի N 259-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Է. Միրզոյան - կոմպոզիտոր
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ռ. Ամիրխանյան - Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Շ. Շահինյան -«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր
Կ. Հովհաննիսյան - «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ն. Հարությունյան - Ա. Հարությունյանի դուստրը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան