Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Մ. ԶՈՒԼԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2012 թվականի N 38-Ա

Մ. ԶՈՒԼԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Զուլալյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Մ. Զուլալյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 24

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունվարի 24-ի N 38-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԱՆՎԵԼ ԶՈՒԼԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռ. Միրզախանյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ

Ռ. Սաֆրաստյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Զուլալյան - Մ. Զուլալյանի դուստրը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։