Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2012 թվականի N 152-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու նպատակով 2012 թվականի փետրվարի 21-25-ը Լիտվայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Աշոտյանի և Ս. Երիցյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Տ. Սահակյանի և Ռ. Սուքիասյանի` Լիտվայի Հանրապետության գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Պողոսյանի, Ս. Ավետիսյանի և Ս. Օհանյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Եվրասիա» միջազգային համալսարանի միջոցների հաշվին.

3) պատվիրակության անդամների` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը (22.02.2012 թ. - 24.02.2012 թ.) կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Լիտվայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. փետրվարի 22

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 22-ի N 152-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

(պատվիրակության ղեկավար, 22.02.2012 թ. - 24.02.2012 թ.)

Ս. Երիցյան - Լեզվի պետական տեսչության պետ

Տ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության

աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության

աշխատակազմի բարձրագույն և հետբուհական

մասնագիտական կրթության վարչության պետ

Ա. Պողոսյան - Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի

տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Ավետիսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական

համալսարանի ռեկտորի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Օհանյան - «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր

(համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։