Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-10-10-ից մինչև 2005-07-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-07-23Բացել ARLIS-ում

040.0559.04.09.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 սեպտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 1999 թվականի N 559

քաղ. Երևան

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում ընդգրկման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում փաստաթղթերի ընդգրկման կարգի հաստատման մասին» N 376 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

սեպտեմբերի 4-ի N 559 որոշմամբ

Կ Ա Ր Գ

փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման եվ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում ընդգրկման

1. Սույն կարգով կանոնակարգվում է փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (այսուհետև` ՀԱԱՖ) կազմում ընդգրկման կարգը:

2. ՀԱԱՖ-ի կազմում փաստաթղթերն ընդգրկվում են փորձագիտական արժեքավորման սկզբունքներին և չափանիշներին համապատասխան:

3. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման սկզբունքներն են` պատմականությունը, համակողմանիությունն ու համալիրությունը:

4. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման սկզբունքները կիրառվում են «Փաստաթղթի ծագում», «Փաստաթղթի բովանդակություն», «Փաստաթղթի արտաքին առանձնահատկություն» չափանիշների համադրմամբ:

5. «Փաստաթղթի ծագում» չափանիշին են վերաբերում`

ա) հասարակության կյանքում կազմակերպության (հիմնարկի) կամ անձի զբաղեցրած տեղն ու դերը.

բ) փաստաթղթում արտացոլված իրադարձության, երևույթի, փաստի, առարկայի նշանակությունը.

գ) փաստաթղթի առաջացման (ծագման) տեղն ու ժամանակը:

6. «Փաստաթղթի բովանդակություն» չափանիշին են վերաբերում`

ա) փաստաթղթում արտացոլված տեղեկատվության նշանակությունը.

բ) տեղեկատվության կրկնվածությունն ուրիշ փաստաթղթերում.

գ) փաստաթղթի տեսակն ու տարատեսակը:

7. «Փաստաթղթի արտաքին առանձնահատկություն» չափանիշին են վերաբերում`

ա) փաստաթղթի իսկությունը (ստորագրությունների, կնիքների, տարեթվի առկայությունը).

բ) փաստաթղթի վրա մակագրության, նշագրման և նշումների առկայությունը.

գ) փաստաթղթի բովանդակության հաղորդման ձևը.

դ) փաստաթղթի ձևակերպման ու վավերացման եղանակը (այդ թվում` փաստաթղթի գեղարվեստական, հնագրագիտական, լեզվական առանձնահատկությունները և այլն).

ե) փաստաթղթի ֆիզիկական վիճակը:

8. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումն անցկացվում է`

ա) կազմակերպության գործավարությունում`

գործերի անվանակարգ կազմելիս,

գործերը ձևակերպելիս և փաստաթղթերը գործերում տեղադրելու ճշտությունն ստուգելիս,

գործերը գերատեսչական արխիվում պահպանության հանձնելու համար նախապատրաստելիս.

բ) գերատեսչական արխիվում`

գործերը պետական պահպանության հանձնելու համար նախապատրաստելիս.

գ) պետական արխիվում`

չկարգավորված ֆոնդերը մշակելիս,

փաստաթղթերի նպատակային փորձագիտական արժեքավորում անցկացնելիս,

գործերը նկարագրելիս,

արխիվային գործերի ցուցակները վերամշակելիս:

9. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումն իրականացնելու համար ստեղծվում են`

ա) կազմակերպություններում փորձագիտական հանձնաժողովներ (ՓՀ)` փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, պահպանության նպատակով դրանց ընտրությունն իրականացնելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարություններում և գերատեսչություններում` գերատեսչական փորձագիտական հանձնաժողովներ (ԳՓՀ) փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումն ու պետական պահպանության համար ՀԱԱՖ-ի փաստաթղթերի առանձնացումը, ինչպես նաև ճյուղի և համակարգի կազմակերպություններում փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման անցկացման նկատմամբ հսկողությունն ու մեթոդական օգնության կազմակերպումն իրականացնելու համար.

գ) պետական արխիվներում` մեթոդական փորձագիտական հանձնաժողովներ (ՄՓՀ)` ՀԱԱՖ-ի փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, պետական ու գերատեսչական արխիվների համալրումը փաստաթղթերով, համալրման աղբյուրների գործավարությունում փաստաթղթերի հետ տարվող աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև դրանցում գործող ԳՓՀ-ների մեթոդական օգնությունն ու դրանց նկատմամբ հսկողությունն իրականացնելու համար:

10. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի կազմի որոշման, փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման իրականացման, ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական պահպանության համար ընտրության հետ կապված գիտամեթոդական հարցերի քննարկումը, ինչպես նաև պետական արխիվներում փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման նկատմամբ հսկողությունը և մեթոդական օգնության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում ստեղծված կենտրոնական փորձագիտական հանձնաժողովը (ԿՓՀ):

11. Փորձագիտական հանձնաժողովների իրավասությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության հաստատած կանոնադրություններով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։