Հոդված 13
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ:
Սույն Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալը, ինչպես նաև Կողմերի կողմից դրա գործողության դադարեցումը չի շոշափում Կողմերի կողմից իրենց իրավունքների և պարտավորությունների կատարումը այն նախագծերով, որոնք սկսվել են սույն Համաձայնագրի գործողության ժամկետում և չեն ավարտվել մինչև դրա գործողության դադարեցման ամսաթիվը:
Կատարված է Յալթա քաղաքում 2007 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի կառավարությունների կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության համար` 09.04.2008, Տաջիկստանի Հանրապետության համար` 25.02.2008, Բելառուսի Հանրապետության համար` 25.02.2008, Ռուսաստանի Դաշնության համար` 25.02.2008: