ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1416-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավանի հանրակացարանային NN 3, 7 և 9 մասնաշենքերի 213.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով և սկզբնական 1480 դրամ հաշվեկշռային արժեքով բնակելի տարածքները և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր հաշվեկշռում հաշվառված՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքները (այսուհետ՝ տարածքներ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային NN 3, 7 և 9 մասնաշենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ` իննամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները և տարածքների անհատույց սեփականաշնորհման պայմանագրերի կնքումը` նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:
(4-րդ կետը փոփ. 02.02.12 N 92-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1416-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության` Գիտավանի NN 3, 7 ԵՎ 9 հանրակացարանային մասնաշենքերում բնակվողների
Ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Բնակվող ընտանիքի անդամների թիվը Բնակտարածու-թյան հասցեն, սենյակների թիվը Հատկաց-ման տարեթիվը Բնակարանի մակերեսը (քառ.մ) Հաշ-վեկշռա-յին արժեքը (դրամ) Սեփակա-նության տեսակը Բնակտարածության պատկանելությունը
1 2 3 4 5 6 7 8 9
Քարամյան Նելլի
Էդուարդի AF 0601615,
տրված` 029-ի կողմից 2 քաղ. Աշտարակ 2, Գիտավան ՖՀԻ, շենք 7,
բն. 11, 1 սենյակ 1988 թ. 42.7 239 ընդհանուր համատեղ սեփակա-նություն ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ
Խաչատուրովա Աննա Աշոտի AF 0653621,
տրված` 029-ի կողմից 3 քաղ. Աշտարակ 2, Գիտավան ՖՀԻ, շենք 7,
բն. 10, 1 սենյակ 1991 թ. 42.7 239 ընդհանուր համատեղ սեփակա-նություն ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ
Մարգարյան Ջուլետտա Արտաշեսի AF 0653510,
տրված` 029-ի կողմից 2 քաղ. Աշտարակ 2, Գիտավան ՖՀԻ, շենք 7,
բն. 7, 1 սենյակ 1989 թ. 42.7 239 ընդհանուր համատեղ սեփակա-նություն ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ
Դադայան Լիլիաննա Յուրիի AF 0432128,
տրված` 029-ի կողմից 2 քաղ. Աշտարակ 2, Գիտավան ՖՀԻ, շենք 3,
բն. 7, 1 սենյակ 1989 թ. 42.7 487 ընդհանուր համատեղ սեփակա-նություն ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ
Հարությունյան Նոննա Էռնեստի AG0446397, տրված` 029-ի կողմից 2 քաղ. Աշտարակ 2, Գիտավան ՖՀԻ, շենք 9,
բն. 8, 1 սենյակ 1988 թ. 43.1 276 ընդհանուր համատեղ սեփակա-նություն ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ
Ընդամենը 213.9 1480
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան