Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2012 թվականի N 166-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի փետրվարի 29-ից մինչև 2012 թվականի մարտի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվին:

4. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. փետրվարի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 24-ի N 166-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ

Ծ. Համբարձումյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու (համաձայնությամբ)

Ս. Մարգարյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի վարիչի օգնական (համաձայնությամբ)

Տ. Գևորգյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի կրտսեր մասնագետ (համաձայնությամբ)

Ռ. Սաֆրաստյան - ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական

Ա. Աղամալյան - Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության պատասխանատու, դատական ծառայողների միության արհեստակցական կազմակերպության արհմիության նախագահ

Մ. Սարգսյան - «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

Հ. Ազգալդյան - «Կրթություն և տեղեկատվություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

Մ. Սահակյան - «Նաիրի» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Ն. Զանգիլյան - «Աշխատանքային իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

Գ. Արսենյան - «Հայաստանի Ակտուարական Միություն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 24-ի N 166-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐ` ՀԱՄԱՁԱՅՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿՈՂՄԻՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ

Գործունեության/տեղափոխման ծախսերը Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր)

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 70

10

450

15

280

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո 825 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Թարգմանիչ (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

Բնակություն (7 գիշեր * առավելագույնը 175 Եվրո/գիշեր)

Սնունդ և մանր ծախսեր (60 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 8 օր)

Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)

Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից) 200

80

200

10

1225

480

180

180

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից 2555 եվրո

Ընդհամենը ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար 3380 եվրո

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3380 եվրո, որից`

● Յուրաքանչյուր դիտորդի համար հախատեսված 2555 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ:

● Յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 825 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:

Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախս

Երևան-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը 200.000 դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։