Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

14 ապրիլի 2011 թվականի N 14

32. 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին`

1. Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

2. 2011 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու հետ կապված թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

3. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։