ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2012 թվականի N 291-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
ապրիլի 2-ի N 291-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ա. Ալավերդյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (բանակցային
խմբի ղեկավար)
Մ. Փաշայան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության
պետ
Ս. Վարդանյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Ազիզյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
միջազգային համագործակցության վարչության պետ
Ա. Մարության -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
պետական պարտքի կառավարման վարչության
հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության
պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան