Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՆ-Ի «ՄԻԱՎՈՐՎԱԾ ՄԵԹՈԴԻՍՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 սեպտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 1999 թվականի N 613

քաղ. Երևան

ԱՄՆ-Ի «ՄԻԱՎՈՐՎԱԾ ՄԵԹՈԴԻՍՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԱՄՆ-ի «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» (ԱՄՔՈՐ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից միջին չափի գյուղատնտեսական վարկերի և միկրովարկերի տրամադրման նպատակով 1999 թվականի ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ հատկացվելիք բուսական ծագում ունեցող յուղերի և անյուղ կաթի փոշու ներմուծումն ու իրացումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։