Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Փոփոխությունն ուժի մեջ է մտնում 1999 թ. հունվարի 1-ին` պայմանով որ պետությունների կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ի պահ կհանձնվեն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին առնվազն քսան փաստաթուղթ: Մինչ հիշյալ ամսաթիվը սույն պայմանը չկատարելու դեպքում Փոփոխությունն ուժի մեջ կմտնի պայմանը կատարելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

2. 1-ին կետի նպատակների համար` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած նման փաստաթուղթ չի համարվի հավելյալ նման կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:

3. Սույն Փոփոխության` 1-ին կետում սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար այն ուժի մեջ է մտնում Կողմի վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։