Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-04-26-ից մինչև 2012-11-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-11-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 փետրվարի 2010 թվականի N 58-Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի oգոստոսի 15-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 4

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 4-ի N 58-Ն

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)

Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական, կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար

Ա. Օսիկյան ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Ա. Չիլինգարյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Հ. Ոսկանյան - Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ (խորհրդի քարտուղար)

(Հավելվածը լրաց. 19.02.10 N 109-Ն, փոփ. 23.07.10 N 587-Ն, 02.12.11 N 1164-Ն, փոփ., լրաց. 16.04.12 N 349-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։