Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հոկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 1999 թվականի N 626

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ Երևանի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Գառնիկ Հովակիմյանի, Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Վլադիմիր Ղազարյանի և Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Գևորգ Աղաբաբյանի լիազորությունները:

2. Երևանի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Նիկոյանին, Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ «Արամուսի ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Արամայիս Խաչատրյանին, Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ` Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բալոյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 12-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։