Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 11 ԱՊՐԻԼԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 330-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

11 ապրիլի 2012 թ. N 330-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԶԵՅԹՈՒՆ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի 1-ին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Զեյթուն շուկա» ՍՊԸ-ի 2012 թ. ապրիլի 3-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի ապրիլի 11-ի N 215-Ա հրամանով ք. Երևան, Պարույր Սևակի 51/2 հասցեում գործող «Զեյթուն շուկա» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան (լիցենզիա N 000104, 11.04.2011թ.)՝ սույն թվականի ապրիլի 11-ից։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

Տ. Դավթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։