ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2012 թվականի N 454-Ն
«ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՈՒ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ», «ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», «ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ», «ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ, ԴԱՍԱԳՐՔԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «10. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «13. Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «19. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» և «21. Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը` համաձայն NN 3-6 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման N 3 հավելվածում շախմատ առարկայի դասագրքերի, խնդրագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար նախատեսված 114003350 դրամը, նվիրաբերության պայմանագրի հիման վրա, տրամադրել «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 12-ի N 454-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.00 0.00
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 0.0 0.00 0.00
այդ թվում`
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ 0.0 0.00 0.00
այդ թվում`
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ 0.0 0.00 0.00
10. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում 0.0 0.00 0.00
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 0.0 0.0 0.0
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (57358.0) (114003.35) (114003.35)
Այլ ընթացիկ դրամաշնորհներ 57358.0 114003.35 114003.35
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 12-ի N 454-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Գնման առարկայի Գումարը (հազ. դրամ) (նվազեցումները նշված փակագծերում)
անվանումը չափման միավորը քանակը գնման ձևը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն (114003.35)
Բաժին N 09 Խումբ N 06 Դաս N 01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (114003.35)
1. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում (114003.35)
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (114003.35)
Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն դրամ 1 ԲԸԱՀ (114003.35)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 12-ի N 454-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «10. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ԵՎ ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում» ծրագրի ֆինանսավորման չափերը
Բաժինը, խումբը, դասը, ծրագիրը NN
ը/կ Անվանումը Հրատարակիչը Ընդամենը տարեկան գումարը (հազ. դրամ) Քանակը (հատ) Միավորի գինը (դրամ)
1 2 3 4 5 6 7
09. 06. 01. 10 Ընդամենը դասագրքեր և ուսումնական գրականություն 764649.6 591846
1. Այբբենարան, այդ թվում` 58350.00 38900
- Այբբենարան «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 37660.50 25107 1500
- Այբբենարան «Էդիթ Պրինտ» ՍՊԸ 20689.50 13793 1500
2. Այբբենարան, ուսուցչի ձեռնարկ, այդ թվում` 1718.90 1784
- Այբբենարան, ուսուցչի ձեռնարկ, «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 1133.00 1133 1000
- Այբբենարան, ուսուցչի ձեռնարկ «Էդիթ Պրինտ» ՍՊԸ 585.90 651 900
3. Մայրենի 1, այդ թվում` 28725.60 23160
- Մայրենի-1 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 18043.50 15690 1150
- Մայրենի-1 «Էդիթ Պրինտ» ՍՊԸ 10682.10 7470 1430
4. Մաթեմատիկա 1 (1 մաս), այդ թվում` 51381.20 38327
- Մաթեմատիկա-1 (1 մաս) «Զանգակ-97» ՍՊԸ 45804.80 33680 1360
- Մաթեմատիկա-1 (1 մաս) «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ 5576.40 4647 1200
5. Մաթեմատիկա 1 (2 մաս), այդ թվում` 22970.88 18923
- Մաթեմատիկա-1 (2 մաս) «Զանգակ-97» ՍՊԸ 19646.72 15531 1265
- Մաթեմատիկա-1 (2 մաս) «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ 3324.16 3392 980
6. Կերպարվեստ 1 «Զանգակ-97» ՍՊԸ 30435.12 37116 820
7. Տեխնոլոգիա 1 «Տիգրան Մեծ» հրատարակչություն» ՓԲԸ 43054.56 37116 1160
8. Բուկվար 2, այդ թվում` 52449.50 37112
-Բուկվար-2 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 40637.70 28026 1450
- Բուկվար-2 «Էդիթ Պրինտ» ՍՊԸ 11811.80 9086 1300
9. Շախմատ 2, խնդրագիրք Հայաստանի շախմատի ակադեմիա 28197.60 35247 800
10. Երաժշտություն 2 «Զանգակ-97» ՍՊԸ 51344.50 35410 1450
11. Ֆիզկուլտուրա 2 «Աստղիկ գրատուն» ՍՊԸ 39803.40 28431 1400
12. Մայրենի-3, այդ թվում` 19242.00 12828
- Մայրենի-3 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 12408.00 8272 1500
- Մայրենի-3 «Էդիթ Պրինտ» ՍՊԸ 6834.00 4556 1500
13. Մաթեմատիկա 3,
այդ թվում` 19388.50 12865
- Մաթեմատիկա-3 «Զանգակ-97» ՍՊԸ 17932.50 11955 1500
- Մաթեմատիկա-3 «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ 1456.00 910 1600
14. Ես և շրջակա աշխարհը 3, այդ թվում` 19297.50 12865
- Ես և շրջակա աշխարհը-3 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 13839.00 9226 1500
- Ես և շրջակա աշխարհը-3 «Աստղիկ գրատուն» ՍՊԸ 5458.50 3639 1500
15. Կերպարվեստ 3 «Զանգակ-97» ՍՊԸ 19630.35 14541 1350
16. Տեխնոլոգիա 3 «Տիգրան Մեծ» հրատարակչություն» ՓԲԸ 8725.20 14542 600
17. Անգլերեն 3,
այդ թվում` 34828.15 25552
-Անգլերեն-3 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 15568.65 10737 1450
-Անգլերեն-3 «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ 19259.50 14815 1300
18. Ֆրանսերեն լեզու 3 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 14861.20 5608 2650
19. Գերմաներեն լեզու 3 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 10600.00 4000 2650
20. 19, Շախմատ 3, դասագիրք Հայաստանի շախմատի ակադեմիա 54922.50 36615 1500
21. 18, Շախմատ 3, խնդրագիրք Հայաստանի շախմատի ակադեմիա 29292.00 36615 800
22. Շախմատ 3, ուսուցչի ձեռնարկ Հայաստանի շախմատի ակադեմիա 1591.25 1675 950
23. Մայրենի 4, այդ թվում` 23518.50 15679
- Մայրենի-4 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 13101.00 8734 1500
- Մայրենի-4 «Էդիթ Պրինտ» ՍՊԸ 10417.50 6945 1500
24. Մաթեմատիկա 4,
այդ թվում` 23392.50 15595
- Մաթեմատիկա-4 «Զանգակ-97» ՍՊԸ 20635.50 13757 1500
- Մաթեմատիկա-4 «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ 2757.00 1838 1500
25. Ես և շրջակա աշխարհը 4,
այդ թվում` 23313.00 15542
- Ես և շրջակա աշխարհը-4 «ՄԱՆՄԱՐ» ՓԲԸ 17271.00 11514 1500
- Ես և շրջակա աշխարհը-4 «Աստղիկ գրատուն» ՍՊԸ 6042.00 4028 1500
26. Կերպարվեստ 4 «Զանգակ-97» ՍՊԸ 24148.50 16099 1500
27. Տեխնոլոգիա 4 «Տիգրան Մեծ» հրատարակչություն» ՓԲԸ 15068.66 16099 936
28. Քրդերեն 2 «Սպիկա» ՍՊԸ 2649.50 700 3785
29. Քրդերեն 3 «Սպիկա» ՍՊԸ 2649.50 700 3785
30. Քրդերեն 4 «Սպիկա» ՍՊԸ 2649.50 700 3785
31. Եզդիերեն 3 «Սպիկա» ՍՊԸ 3440.00 800 4300
32. Եզդիերեն 9 «Սպիկա» ՍՊԸ 3010.00 700 4300
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 12-ի N 454-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «13. Ռազմագիտության կաբինետների վերականգնում» ծրագրի ֆինանսավորման չափերը
Բաժինը, խումբը, դասը, ծրագիրը Անվանումը Ընդամենը տարեկան գումարը
(հազ. դրամ) Քանակը (հատ) Միավորի գինը
(դրամ)
9.6.1.13 Պատրաստի կիրառական ծրագրային ապահովման հրատարակության ծառայություններ 15304.5 9029 1695.03
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 12-ի N 454-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «19. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության ԵՎ օժանդակ նյութերի մշակում ԵՎ տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափերը
Բաժինը, խումբը, դասը, ծրագիրը Անվանումը Ընդամենը տարեկան գումարը
(հազ. դրամ) Քանակը (հատ) Միավորի միջին գինը
(դրամ)
9.6.1.19 Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն 62000.0 43691 1419.05
Պատրաստի կիրառական ծրագրային ապահովման հրատարակության ծառայություններ 16000.0 2740 5839.40
Վարորդով մարդատար ավտոմեքենաների վարձույթի ծառայություններ 2000.0 21175 94.45
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 12-ի N 454-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «21. Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում ԵՎ հրատարակում» ծրագրի ֆինանսավորման չափերը
Բաժինը, խումբը, դասը, ծրագիրը Անվանումը Ընդամենը տարեկան գումարը
(հազ. դրամ) Քանակը (հատ) Միավորի միջին գինը
(դրամ)
9.6.1.21 Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն 13750.0 9000 1527.77
Պատրաստի կիրառական ծրագրային ապահովման հրատարակության ծառայություններ 2250.0 1500 1500.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան