Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
12 ապրիլի 2012 թվականի N 14
19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցին (այսուհետ` ժամանակացույց)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` կազմակերպել Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացի իրականացումը՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին իրականացնել քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացը՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թ.
ապրիլի 12-ի նիստի N 14
արձանագրային որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
N/N
ը/կ ՀՀ քաղաքային համայնքները Համակարգի ներդրման ժամկետը
1. Երևան Ճարտարապետահա-տակագծային առաջադրանքի տրամադրում Շինարարության (քանդման) թույլտվության տրամադրում, ավարտված շինարարության շահագործման փաստագրում
2012 թ. ապրիլի 30 2012 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ
2. Աշտարակ 2013 - 2014 թթ.
Ապարան, Թալին 2013 - 2015 թթ.
3. Արտաշատ 2013 - 2014 թթ.
Արարատ, Վեդի, Մասիս 2013 - 2015 թթ.
4. Արմավիր 2013 - 2014 թթ.
Էջմիածին 2013 - 2015 թթ.
5. Գավառ, Մարտունի 2013 - 2014 թթ.
Սևան, Վարդենիս 2014 - 2015 թթ.
6. Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր 2013 - 2014 թթ.
Եղվարդ, Չարենցավան 2014 - 2015 թթ.
7. Վանաձոր 2012 - 2013 թթ.
Ալավերդի, Ստեփանավան 2013 - 2014 թթ.
Սպիտակ, Տաշիր 2014 - 2015 թթ.
8. Գյումրի 2012 - 2013 թթ.
Արթիկ, Մարալիկ 2013 - 2015 թթ.
9. Կապան 2013 - 2014 թթ.
Գորիս, Սիսիան, Քաջարան, Տաթև 2014 - 2015 թթ.
10. Իջևան 2013 - 2014 թթ.
Դիլիջան, Նոյեմբերյան 2014 - 2015 թթ.
11. Եղեգնաձոր, Ջերմուկ 2013 - 2014 թթ.
Վայք 2013 - 2015 թթ.
12. Այլ քաղաքային համայնքներ 2014 - 2016 թթ.