Հոդված 1
Հոդված 1
Կողմերը պայմանավորվում են սույն Համաձայնագրին և իրենց երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան, տնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում հայ-բուլղարական համագործակցության արդյունավետ իրականացմանը և զարգացմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով, իրենց իրավասու պետական մարմինների հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից ստեղծել տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական Հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
Հանձնաժողովի նիստերն առնվազն երկու տարին մեկ անգամ կանցկացվեն հաջորդաբար Երևանում և Սոֆիայում` Կողմերի միջև դիվանագիտական ուղիներով նախապես համաձայնեցված ժամկետներում: