Հոդված 6
Հոդված 6
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով երկրորդ ծանուցումը ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու օրվանից 6 ամիս հետո:
Համաձայնագրի գործողության դադարումից հետո շարունակում են գործել դրա ուժի մեջ գտնվելու ընթացքում կնքված պայմանագրերը` մինչև դրանցով նախատեսված պարտավորությունների կատարումը:
Կատարված է Երևան քաղաքում 2007թ. նոյեմբերի 13-ին, երկու բնօրինակով` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի կատարման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման առնչությամբ Կողմերի միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008 թ. փետրվարի 21-ին: