Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2012 թվականի N 228-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի N 48 հասցեում գտնվող բազմաբնակարան անավարտ շենքի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծում տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված շենքում քաղաքացիների բնակվելու իրավական հիմքերը.

2) ներկայացնել շենքի ու դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ առաջարկություն (բացառությամբ շենքի այն բնակարանների, որոնց նկատմամբ արդեն իսկ գրանցված է սեփականության իրավունքը, կամ առկա է սեփականության իրավունքի ճանաչման մասին դատավճիռ).

3) ներկայացնել շենքն ավարտին հասցնելու հնարավորության վերաբերյալ առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 19-ի N 228-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի անդամ)

Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի անդամ)

Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի անդամ)

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (հանձնաժողովի անդամ) (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։