Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2012 թվականի N 186 -Ա

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին 2012 թվականի մարտի 25-28-ը գործուղել Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին մասնակցելու համար:

2. Ս. Հարությունյանի՝ Դուբնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի 01 բաժնի 04 խմբի 01 դասի «03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Հարությունյանի՝ Դուբնա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։